Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում բոլոր անվճարունակ կանայք հետազոտվում և բուժվում են անվճար (տեսանյութ)

Երևանում գործող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի դռները բաց են բոլորի առջև, անգամ եթե նրանք ի վիճակի չեն վճարել:

Այս մասին հայտարարել է կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը` ավելացնելով, որ կենտրոնի գործունեության երկարամյա ընթացքում չի եղել որևէ դեպք, երբ որևէ մեկը մերժում ստանա գումար չունենալու պատճառով:

Հիշեցնենք, որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մատուցում է կրծքագեղձի, արգանդի պարանոցի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, ոսկորների խտության որոշմամբ կոտրվածքների կանխարգելման բժշկական ծառայություններ:

Կենտրոնի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում.


«Առողջություն» տեղեկատվական կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս