«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը պատրաստակամություն է հայտնում աջակցելու Քոչարյանին. ԳԱԼԱ

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը հայտարարում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն իրական հայտ ներկայացնի մեծ քաղաքականության վերադարձի, երկրում անմիջապես իշխանափոխություն կլինի: Նա միանգամից իր պատրաստակամությունն է հայտնում նաեւ աջակցելու Քոչարյանին:

Նշենք, որ Արամ Հարությունյանը երեք անգամ՝ 2003, 2008, 2013թթ.-ին ՀՀ նախագահի թեկնածու է եղել: Քոչարյանի նախագահության առաջին շրջանի ժամանակ՝ 1998-99թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամ: Իսկ 2008 և 2009թթ. եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ(հանձնաժողովը ղեկավարում էր Սամվել Նիկոյանը):

Ներկայացնենք Արամ Հարությունյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին:

-Պարոն Հարությունյան, քաղաքական դաշտում ինչ-ինչ զարգացումներ են սկսվել: Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել՝ չբացառելով իր մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձը, հետո ֆիլմ ցուցադրեցին՝ «Քոչարյանի ժամանակները»:

Նրա վերջին օրերի նմանատիպ ակտիվությունն ինչո՞վ է բացատրվում:

-Պարոն Քոչարյանը հարցազրույցով ասել էր այն, ինչ բոլորը գիտեն, նույնիսկ Ս. Սարգսյանը: Եթե հիշում եք՝ նա՝ Սարգսյանն էլ նույնն էր ասել իր երդմնակալության ժամանակ, որ լավ ժառանգություն է ստացել Ռոբերտ Քոչարյանից: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը մի քիչ թվերով եւ առանց թվերի ներկայացրել է այն վիճակը, որ եղել է իր կառավարման տարիներին:

Այն ժառանգությունը, որ թողել էր Քոչարյանը 2008 թ.-ին, Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կողմից մսխվեց, 100 հատ վարչապետ էլ փոխվի, ոչնիչ չի բացահայտվի: Ս. Սարգսյանը Տիգրան Սարգսյանին կրծքով է կերակրել եւ չի թողնի պարզել՝ ինչ է եղել հարուստ ժառանգությունը: Այդ իմաստով դրական լուրջ փոփոխությունների ելքը իշխանափոխությունն է:

-Եվ ինչպե՞ս, ո՞ւմ միջոցով եք դուք պատկերացնում այդ իշխանափոխությունը:

-Նախ նշեմ, որ Ս. Սարգսյանը, ով պետությունը շփոթում է ՍՊԸ-ի հետ, ցանկություն ունի տիրանալու բոլոր բաժնետոմսերին. նա սահմանադրական բարեփոխումներով ուզում է վերարտադրվել:

Ինչ մնում է Քոչարյանին կամ հայտ ներկայացնելուն՝ վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ասեմ, որ Քոչարյանը շատ կողմնակիցներ ունի եւ չսիրողներ էլ իհարկե կան: Ինքն է որոշելու ՝ մտնելո՞ւ է արդյոք մեծ քաղաքականություն: Իսկ ես միայն կասեմ, որ իր պոտենցիալը մեծ է նաեւ այսօր:

-Ի՞նչ է նշանակում պոտենցիալ, կամ Քոչարյանն ասում էր «հանգամանք», դա ինչ է՝ թի՞մ, քաղաքական հենարա՞ն…

-Իհարկե, ինքը ունեցել է սխալներ մասնավորապես թիմի հետ կապված: Առաջին հերթին իր սխալը Ս. Սարգսյանն է՝ որպես իր թիմի անդամ: Ժամանակը ցույց տվեց, որ շատ անհաջող կադր էր, եւ ինքը նաեւ իր սխալները սրբագրելու խնդիր ունի: Այն ֆիմլում, որ ասում է՝ ես եմ Նինային փախցրել, ես էլ հետ կբերեմ, հիմա Ս. Սարգսյանին ինքն է իրավահաջորդ թողել, ինքն էլ երեւի պիտի հեռացնի:

Մանրամասներն՝ այստեղ

 

Տեսանյութեր

Լրահոս