Ռուսաստանը մասշտաբային զորավարժություններ է անցկացնելու Ալթայում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ու ավիացիայի զինծառայողները մասնակցելու են սեպտեմբերին Ալթայում (Ղազախստանի սահմանի մոտ) անցկացվելիք մասշտաբային զորավարժություններին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ներկայացուցիչ, մայոր Դմիտրի Անդրեևը: Նրա խոսքերով՝ այդ զորավարժություններում ներգրավելու են ավելի քան 4000 զինծառայող և մոտ 400 միավոր տեխնիկա:
Զորավարժությունների ժամանակ մշակավելու են դիվերսանտներին ու բարձր ճգրտություն ունեցող զենքերին հակազդելը, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային ակտիվ ճնշման պայմաններում մարտական առաջադրանքների կատարումը: