Բաժիններ՝

Դիարբեքիրում F-16 տիպի մարտական ինքնաթիռ է կործանվել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում վայրէջքի ժամանակ կործանվել է F-16 տիպի մարտական ինքնաթիռ: Օդաչուներին հաջողվել է փրկվել: Ինքնաթիռը պատկանել է Դիարբեքիրում բազավորված 2-րդ ռազմաօդային հրամանատարությանը:

Այս մասին հայտարարել է Դիարբեքիրի փոխնահանգապետ Ահմեթ Գյունայդընը: Նրա խոսքերով՝ վայրէջքի ժամանակ խնդիրներ են ծագել ինքնաթիռի շարժիչում, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել: Փրկվելու համար օդաչուները դիմել են կատապուլտի օգնությանը: Միջադեպը գրանցվել է երեկ ժամը 17.17-ի մոտ: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս