ԼՂ-ի խնդրի կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Էրդողան

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Բաքվի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովն ու պաշտոնատար այլ անձինք:

Ադրբեջան մեկնելուց առաջ Էրդողանն օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Նրա խոսքերով՝ Թուրքիային ու Ադրբեջանին կապում են ոչ միայն տնտեսական կապերը, այլև՝ ընդհանրաապես եղբայրական հարաբերությունները:

Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանում քննարկելու է քաղաքական ու տնտեսական հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը հարցը: Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Հարավային Կովկասի կայունությունը հանդիսանում են Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Նա հավելել է, որ Անկարան ուշադիր հետևում է Հարավային Կովկասի զարգացումներին և մշտապես հանդես է գալու այդ տարածաշրջանում կայնությանն աջակցելու օգտին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930