Ղազախստանը վախենում է կրկնել Վրաստանի, Ուկրաինայի ու Չեչնիայի ճակատագրերը. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ղազախստանը դարձավ Ռուսաստանի հերթական (ներկա դրությամբ վերջին) հարևանը, որը վախենում է կրկնել Վրաստանի, Ուկրաինայի ու Չեչնիայի ճակատագրերը:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության վրա, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բացառիկ բան է արել՝ պետություն ստեղծելով այնպիսի տարածքում, ուր երբ գոյություն չի ունեցել այն, և որ այդ պլանում Նազարբաևը հետխորհրդային պետականության համար բացառիկ մարդ է:
1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մոտ 25 միլիոն ռուսաստանցիներ Ռուսաստանի սահմաններից դուրս դարձան հետխորհրդային այլ երկրների քաղաքացիներ: Դրանից հետո Մոսկվան քանիցս «սեփականտիրական» վերաբերմունք է ցուցաբերել հարևանների նկատմամբ՝ որպես ճնշման լծակ գորածածելով առևտուրն ու էներգետիկան:
Դրա վառ օրինակներ են ծառայում Վրաստանի, Ուկրաինայի և (իր կազմի մեջ մտնող) Չեչնիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները: Ավելի վաղ Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: