Բաժիններ՝

Կառավարությունը կհաստատի tundarc.am համակարգի սպասարկման կարգը

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության՝ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից՝ հինգշաբթի օրը կառավարության հաստատմանը կներկայացվի tundarc.am համակարգի սպասարկման կարգը, որով վ կարգավորվում են http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման հետ կապված հարաբերությունները։

Tundarc.am տեղեկատվական համակարգը ստեղծված է օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների (երկքաղաքացիների) համար: Այն մասնավորապես հնարավորություն է ընձեռում ինչպես օգտակար տեղեկատվություն քաղել վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացների և այս ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ կոնկրետ հարցով կամ խնդրով կամ առաջարկությամբ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմել հայաստանյան պետական մարմիններին:

Յուրաքանչյուր վերադարձող քաղաքացի համակարգի միջոցով կարող է հարցով կամ խնդրով կամ առաջարկությամբ դիմել համապատասխան մարմին, ինչպես նաև հետևել իր դիմումի ընթացքին: Համակարգի կառավարիչը կամ պատասխանատու անձը անհրաժեշտության դեպքում կարող է միջանկյալ հաղորդագրությունների միջոցով դիմողից առցանց եղանակով պահանջել տրամադրելու լրացուցիչ տեղեկություններ` էականորեն կրճատելով դիմումի պատասխանի տրման ժամանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս