Վրաստանն Ուկրաինայի դեպքերի պատճառով չի փոխի ՌԴ-ի հետ հարաբերությունների կուրսը. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը չի փոխի Ռուսաստանի հետ հարաբերությունների կուրսը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ.

«Մեր ընկեր ու գործընկեր Ուկրաինայի բարդությունների պատճառով այսօր բարդություններ կան Ռուսաստանի հետ հարաբերությունների գործընթացում, սակայն դա չի նշանակում, որ փոխվելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների մեր կուրսը:

Քաղաքական կուրսն ուղղված է Ռուսաստանի հետ լարվածության ապաէսկալացմանը, սակայն կա իրավիճակ, երբ դա բարդ է, օրինակ՝ այսօր: Սակայն կուրսի փոփոխումը չպետք է կախված լինի այսրոպեական խնդիրներից»: Մարգվելաշվիլին հավելել է, որ Վրաստանի իշխանությունների համար սկզբունքային հարց է տարածքային ամբողջականությունը:

Տեսանյութեր

Լրահոս