Իրանի արտգործնախարարը հուսով է, որ միջուկային ծրագիրը կստորագրվի առաջիկա երեք ամսում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ հանդիպել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Զարիֆը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճը կարող է լուծում ստանալ մինչև նոյեմբերի 24-ը.

«Լեդի Էշթոնի հետ բանակցություններից հետո ես բավական լավատես եմ, որ իրականում մենք կարող ենք այդ խնդիրը լուծել ժամանակին: Հուսով եմ, որ պատրաստակամության ու քաղաքական կամքով, որը ես տեսնում եմ բոլոր կողմերի մոտ, մենք առաջիկա երեք ամսում կհանգենք խնդրի լուծմանը»:

Սրանից առաջ Իրանն ու «Վեցյակը» պլանավորել էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև հուլիսի 20-ը, սակայն դա չստացվեց և որոշվեց այդ ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 24-ը: Նախորդ տարվա այդ օրն Իրանն ու «Վեցյակը» ժամանակավոր համաձայնագիր էին ստորագրել:

Տեսանյութեր

Լրահոս