Մադուրոն Արևմուտքից պահանջել է դադարեցնել Ռուսաստանի վրա հարձակումները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Արևմուտքից պահանջել է դադարեցնել Ռուսաստանի վրա հարձակումները: Նա դատապարտել է Մոսկվային հասցեագրած ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների սպառնալիքները.
«Մենք ակնդետ հետևում ենք Ռուսաստանին հասցեագրված սպառնալիքներին: Սեփական անկախ ձայնն ունեցող Վենեսուելան պահանջում է, որ նրանք, ովքեր մեղադրում են Ռուսաստանին, դադարեն հարձակվել նրա վրա, դադարեն պատրվակներ փնտրել՝ նրա դեմ պատերազմելու համար: Թող տիրի խաղաղություն:
Արևմտյան երկրները սպառնում են Ռուսաստանին, իսկ երբ նա պաշտպանվում է, նրան մեղադրում են Արևմուտքի հանդեպ ագրեսիվ քաղաքականության մեջ: Նոր պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները Ռուսաստանին կանգնեցնելու փորձեր են և հանդիսանում են Չինաստանին, ինչպես նաև BRICS-ի կազմում գտնվող մյուս երկրներին հասցեագրած ուղերձ»: