Վրաստանն արդեն իսկ տուժել է իր արտաքին քաղաքական ընտրության համար. Մարգվելաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում Առաջնորդների միջազգային ֆորումում հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական ընտրությունը՝ ուղղված եվրաինտեգրմանը, կապված է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ.
«Արևմտամետ կողմնորոշումը կապված է բազում խնդիրների հետ, ոչ այնքան նու-հաուի թերությունների, որքան որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Վրաստանն արդեն իսկ տուժել է իր ընտրության համար:
Մենք այն երկիրն ենք, որը փորձում է կառուցել ժողովրդավարական պետություն: Կա մեզ նման երկիր (Ուկրաինա), ուր ներկայումս ընթանում է պատերազմ: Եվ մենք նրանց նման պատժվել ենք ազատ ընտրության համար»: