Բաժիններ՝

Ադրբեջանն ուժեղացնում է իր ՀՕՊ-ն ու հրթիռային ուժերը. մամուլ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Պակիստանից գնել է փոքր ու միջին հեռահարության ժամանակակից հրթիռներ, ինչպես նաև իսրայելական արտադրության նմանատիպ հրթիռներ: Այս մասին հայտնում են պակիստանյան ԶԼՄ-ները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ այդ խնդրի շուրջ բանակցությունները մեկնարկել են մայիսին և ավարտվել են օգոստոսին: Israel Military Industries (IMI) հրթիռների տրամաչափը կազմում է 306 միլիմետր, երկարությունը՝ 3.97 մետր, մեկնարկային քաշը՝ 450 կիլոգրամ և մարտական քաշը՝ 125 կիլոգրամ: 

Պակիստանյան «Շահին 1» հրթիռն ունակ է խողել մինչև 750 կիլոմետր հեռավորության վրա ընկած թիրախները, իսկ «Հատֆ-4» հրթիռը հանդիսանում է «Շահին 1»-ի կատարելագործված տարբերակը և ունի ավելի մեծ հեռահարություն՝ մոտ 3000 կիլոմետր:

Pakistani defence կայքի հաղորդմամբ՝ այդ հրթիռներն ունեն մեծ դիպուկություն և անխոցելի են ՀՕՊ-ի համար: Դրանք նախատեսված են ռազմավարական օբյեկտների, հրամանատարական կետերի ու ենթակառուցվածքների ոչնչացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս