Էրդողանը մեկնում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր այցելում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ): Այստեղ նրան դիմավորելու է ՀԿԹՀ-ի նախագահ Դերվիշ Էրօղլուն:

Նա Էրդողանին կներկայացնի ՀԿԹՀ-ի վարչապետ Օզքան Յորգանջըօղլուին ու կառավարության անդամներին: Հանդիպումից հետո Էրդողանն ու Էրօղլուն կհանդիպեն լրագրողների հետ: Երեկոյան ընթրիքից հետո Էրդողանը կվերադառնա Թուրքիա: Դա կլինի Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Էրդողանի առաջին արտասահմանյան այցը:

Սեպտեմբերի 3-ին Էրդողանը մեկնելու է Բաքու, ուր և հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են տարածաշրջանի կարևոր էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի հարցը: Էրդողանը նաև մասնակցելու է «Շահդենիզի» խողովակաշարի կառուցման հիմնարկեքին, որով ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կհասցվի Եվրոպա:

Ադրբեջանից էլ Էրդողանը կմեկնի Մեծ Բրիտանիա, ուր սեպտեմբերի 4-5-ին Ուելսում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը:

Տեսանյութեր

Լրահոս