Սիրիայի նոր կառավարությունը երդում է տվել
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է երկրի նոր կառավարության երդումը: Հանդիսավոր արարողությունն անցկացվել է մայրաքաղաք Դամասկոսում:
Կառավարությունը գլխավորում է վարչապետ Վաիլ ալ-Հալկին: Կառավարության կազմում 11 նոր նախարարներ են, մնացյալ նախարարական պաշտոնները զբաղեցնում են նախկին կառավարության անդամները:
Ասադը նոր կառավարությանը կոչ է արել ապահովել նոր տեսլական, խուսափել նախորդ շրջանի բացասական պահերից, ինչպես նաև սեփական բացությամբ ու հուսալիությամբ նվաճել քաղաքացիների վստահությունը:
Ասադի խոսքերով՝ կառավարության առաջադրանքների թվում է ահաբեկչական խմբավորումների հարձակումներից տուժած շրջանների վերականգնումը: