 
                        Իսրայելը 400 հեկտար հողատարածք է յուրացրել Հորդանան գետի Արևմտյան ափին
 
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելը մոտ 400 հեկտար հողատարածք է յուրացրել Հորդանան գետի Արևմտյան ափին` հրեական Էցիոն բնակավայրի շրջանում: Այդ քայլի պատճառները չեն հրապարակվում: ԱՄՆ-ը բացասաբար է արձագանքել այդ նախաձեռնությանը:
ԱՄՆ պետդեպարտամենտի դիվանագետներից մեկը հայտարարել է, որ իրենք Իսրայելի կառավարությանը կոչ են անում փոխել այդ որոշումը: Նա հավելել է, որ Իսրայելի այդօրինակ գործողությունները չեն նպաստում պաղեստինցիների հետ հարաբերությունների կարգավորմանը:
Peace Now կազմակերպությունը, որը հանդես է գալիս պաղեստինյան պետության համար սահմանված տարածքում իսրայելական բնակավայրերի շինարարության դեմ, հայտարարել է, որ սա Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից հողատարածքի խոշորագույն զավթումն է` սկսած 1980-ական թվականներից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        