Ինչո՞ւ Հայաստանը որոշեց մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալությանը (տեսանյութ)
«Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ, ամենայն հավանականությամբ, այդ արարողությանը կմասնակցենք արտգործնախարարի մակարդակով: Եվ այդպես էլ եղավ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ որոշվեց մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալությանը, եթե նախապես նշվել է, որ Հայաստանը չի մասնակցելու:
Թե ի՞նչ կտա Հայաստանին այդ մասնակցությունը, փոխնախարարը պատասխանեց, որ հարևան երկրի նախագահի երդմնակալության մասնակցությունը ավանդական է և միշտ տեղի է ունենում փոխադարձաբար: Ըստ նրա՝ Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողություն նախկինում չի եղել, քանի որ մինչ այդ նախագահն ընտրվում էր պառլամենտի կողմից. «Սա առաջին նախադեպն է: Սերժ Սարգսյանի երդմնակալությանը Թուրքիան մասնակցել է դեսպանի մակարդակով, որ նստում է Թբիլիսում»:
Հարցին՝ արդյոք հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ որևէ նորություն կա՞, Շ.Քոչարյանը հապշտապ պատասխանեց. «Լուրեր չկան սահմանի բացումից»:
Մանրամասները՝ տեսանյութում