ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են սահմանադրական հանրաքվեի հարցը

Այս պահին խորհրդարանում ընթանում է ԲՀԿ և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: 168.am-ի տեղեկություններով` հանդիպման շրջանակներում քննարկվում է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդհանրական կարծիք արտահայտելու հարցը: Չնայած ՀՅԴ-ն հայտարարել է ընդդիմադիր լինելու մասին, սակայն կողմ է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների գործընթացին մասնակցելու գաղափարին, իսկ ԲՀԿ-ն ընդհակառակը՝ չլինելով ընդդիմադիր, հայտարարում է որ այս պահին նպատակահարմար չի համարում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը: Հետաքրքիր է, որ երեկ՝ հանդիպումից մեկ օր առաջ, ԲՀԿ-ն հերթական անգամ պաշտոնապես հստակեցրեց իր դիրքորոշումը՝ դրանով թերևս ցանկանալով ցույց տալ, որ այս հարցում մտադիր չէ գնալ փոխզիջման:

Տեսանյութեր

Լրահոս