Բաժիններ՝

Արտակարգ ու ողբերգական դեպք Տավուշի մարզում. ցուլը պոզահարել է իր 84-ամյա տիրոջը. վերջինս մահացել է. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի «Գոմեր» կոչվող արոտավայրում տղամարդու դի կա:

Բերդի բաժնի օպերատիվ խումբը  հայտնաբերել են Այգեձոր գյուղի բնակիչ, 84-ամյա Սարգիս Բաբայանի դին:

Մահացած Ս. Բաբայանը զբաղվում էր անասնապահությամբ: Վերջինիս պոզահարել է իր սեփական ցլիկը, և նա, գիտակցության չգալով, մահացել է: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս