Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը՝ Սևակ Խաչատրյանին ԵՏՊՀ պրոռեկտոր նշանակելու մասին. Մի վիրավորեք նրանց Սաքուլիկ ասելով, այդ տղայի անունը Սևակ է

Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներից մեկը ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքվել է, թե ինչպես է նա վերաբերում ՀՏՊՀ-ում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ հայտնի միջադեպի ակտիվ մասնակից Սևակ Խաչատրյանին ՀՏՊՀ պրոռեկտոր նշանակելու հանգամանքին:

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասել է, թե նխարարությունը չի խառնվում բուհերի կադրային քաղաքականությանը, միաժամանակ հավելելով, «Սյո, եղել են դեպքեր, երբ մարդիկ իրենց լավ չեն դրսևորել… ի՞նչ է, պետք է հետապնդե՞նք… պետք է ներել… չեմ հասկանում այս մաղձը, ինչքան ակտիվիստներ կան, որոնք նույնպես նման վարք են ցուցաբերում, բայց դա չի բարձրաձայնվում ու մի վիրավորեք նրանց Սաքուլիկ ասելով, այդ տղայի անունը Սևակ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս