 
                        Խոշոր փլուզում` Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհին
 
                                    Այսօր երեկոյան խոշորր փլուզում է տեղի ունեցել Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհին: lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ նշված ճանապարհահատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի փլվածք՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի: Նույն ճանապարհի 25-րդ կմ-ին էլ տեղի է ունեցել խոշոր քարաթափում՝ ժայռից հսկա ժայռաբեկորները թափվել են ճանապարհի վրա: Նշված հատվածներում մի քանի խմբերով ուժեղացված ծառայություն են իրականացնում Լոռու ճանապարհային ոստիկանները՝ հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, դեպքի վայրում է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանը: Նշենք, որ հիշյալ հատվածում երթևեկությունը թույլատրելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Լուսանկարը` lorinews.am-ի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        