Բաժիններ՝

ՀՔԾ-ն մեկնաբանում է՝ ինչո՞ւ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ չեն հարուցում. ԳԱԼԱ

Հատուկ քննչական ծառայությունը «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով ամբաստանյալներից Վարդան Վարդանյանի այն հայտարարությունը, թե ոստիկանության բաժանմունքում իրեն բռնության են ենթարկել, եւ դա արել է անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, չի պատրաստվում հիմք ընդունել եւ քրեական գործ հարուցել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության պետի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը: ՀՔԾ-ում Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ չհարուցելը պատճառաբանում են այսպես. «Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնություն կիրառելու մասին Շանթ Հարությունյանի հաղորդման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը դեռեւս 2013 թվականի նոյեմբերին էր գրություն հասցեագրվել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցվելը մերժվել էր՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի՝ եւս մեկ անգամ արված նույնաբովանդակ հայտարարության առթիվ նոր գործ չի կարող հարուցվել»,- ասել է

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս