Խուզարկությամբ փամփուշտներ և կանեփանման զանգված է հայտնաբերվել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Ատոմ Ս.-ի տանը և կից օժանդակ շինություններում:
Հողամասում կայանված ավտոկցորդի հատակից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 12 փամփուշտ և պլաստմասսե տուփ` 240 գրամ կանեփանման զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն