«Կանեփ-կակաչ-2014». Ոչնչացվել է 51 տոննա կանեփի զանգված
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 20-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 51 տոննա 852.6 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 56 դեպք, որից 48-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 217.8 գրամ մարիխուանա, 963.4 մլ դեզոմորֆին, 188 սուբուտեքս, 45 տրամադոլ, 4 մորֆին տեսակի թմրահաբեր, 1.2 գրամ մեթադոն և 1.1 դրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 9 քրեական գործ` 13 դրվագով:
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 3 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ/ դեպքեր:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք /2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 50 փամփուշտ/:
Ապօրինի շրջանառությւնից հայտնաբերվել է 4 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակ /Գորիսի ՈԲ/:
Տնամերձ 214 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 178 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 9 հատ քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է 12 հետախուզվող /ՀՀ քր. օր.-ի 327, 268, 273, 159, 176, 177, 178, 117 և ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածներ/:
ՀՀ Ոստիկանություն