«Ոչ ոք չի կարող բացառել, որ նման զարգացման պարագայում Մինսկի խմբի համանախագահներից մեկը կամ երկուսը կարող են ճանաչել ԼՂՀ անկախությունը» (տեսանյութ). ԳԱԼԱ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երեկ իր հայտարարության մեջ հրադադարի ռեժիմը խախտող կողմ մատնանշել էր Ադրբեջանին՝ կարծիք հայտնելով, որ Օբամայի վարչակարգը պետք է գործի՝ խրախուսելու համար հրադադարի վերականգնումը եւ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:

Հայ որոշ գործիչներ սա համարում են դիվանագիտական հաղթանակ Հայաստանի համար, այդ կարծիքները չի կիսում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը, ով դիվանագիտության մեջ հաղթանակ բնորոշելը տեղին չի համարում, քանի որ սա շարունակական գործընթաց է: Թեեւ այս ուղերձը ողջունում է՝ նշելով.

«Պետք է ողջունել այն առումով, որ երբ միջնորդ երկրները եւ միջազգային հանրությունը տեսնում են, որ Ադրբեջանի ալիեւյան վարչակարգին այլեւս այլ մեխանիզմ չի մնում բերելու բանակցային սեղանի շուրջ եւ հասնելու խնդրի խաղաղ հանգուցալուծման, ապա գուցե իրերը պետք է կոչել այդ անունով, որ Ադրբեջանի իշխանությունները հասկանան, որ ինչ-որ պահի նաեւ միջազգային միջնորդների համբերությունը կարող է սպառվել, եւ նրանք եւս կարող են իրերը կոչել իրենց անուններով: Ես այդ կոնտեքստում եմ դա գնահատում՝ որպես ադրբեջանական իշխանություններին ուղղված ուղերձ առ այն, որ միջազգային հանրությունը քաջ տեղյակ է, թե հրադադարի ռեժիմը ում կողմից է խախտվում, երբ է խախտվում եւ այլն, եւ այլն:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս