Բաժիններ՝

Խորհրդարանի «դեսանտը»՝ Բերդի սահմանագոտում

tesankyun.am-ը գրում է. Օգոստոսի 16-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդարանի տարբեր խմբակցությունների պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Գուրգեն Արսենյանը, Արմեն Ռոստամյանը, Ռուբիկ Հակոբյանն այցելել են Բերդի սահմանագոտի:

Բերդի սահմանամերձ համայնքների ղեկավարներն ասացին, որ խորհրդարանի խոսնակն ու պատգամավորները մասնակցել են Մեհրաբի զորամասի 14-ամյակի միջոցառմանը, որի ժամանակ պարգեւներ են հանձնվել սահմանապահ զորամասի ներկայիս եւ նախկին մի շարք զինծառայողների:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանից կայքը տեղեկացել է,  որ Այգեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանագոտում բիզնես հիմնողներին հարկերից ազատելու, խորհրդային բանկերում սահմանագոտու բնակիչների ունեցած ավանդները փոխհատուցելու, նրանց բնական գազի, էլեկտրաէներգիայի վարձերը զեղչելու հարցեր:

Նշվել է , որ այդ հարցերը քննարկման փուլում են: Ներքին Կարմիրաղբյուրում հանդիպման ժամանակ հարց է տվել սահմանամերձ գյուղերի բնակիչներին խորհրդային ավանդների գումարները փոխհատուցելու վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարն ասել է, որ այդ հարցն ուսումնասիրվում է: Գալուստ Սահակյանը եւ վերոհիշյալ պատգամավորները հանդիպում են ունեցել նաեւ սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս