Զուրաբյան. Սեյրան Օհանյանի հետ զրույցի արդյունքում հստակեցվել են սահման մեկնելու հետ կապված դետալները. ilur.am
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանականների պատվիրակության` սահմանամերձ գոտի մեկնելու հարցով հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: iLur.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ իրավիճակի մեջ հստակություն մտցնելու նպատակով կապ է հաստատել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Նախարարի հետ զրույցի արդյունքում բոլոր հարցերը կարգավորվել են, քննարկվել են այցի դետալները, եւ համաձայն օգոստոսի սկզբին ձեռք բերված պայմանավորվածության, դեպի սահմանային գոտի վաղվա այցին կմասնակցի նաեւ Կոնգրեսի խմբակցությունը», – ասել է Լեւոն Զուրաբյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: