Բաժիններ՝

Եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Օգոստոսի 15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում, 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արևադարձային հոսանքների հետ Հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:

arm. 1 15Երևանում՝

Օգոստոսի 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

arm. 2 15

Երևան քաղաքի օգոստոսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (1989թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 15.30C (1987թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս