Բաժիններ՝

Ինչպե՞ս էին 6 գառները հայտնվել տաքսու մեջ

Օգոստոսի 13-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 150 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Վ.-ին և 1984 թ. ծնված Աշոտ Ա.-ին` վերջինիս պատկանող «ՎԱԶ-2110» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, որի մեջ եղել է 6 գառ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, Վարդան Վ.-ն նշված հասցեին կից շինության պատուհանի երկաթե ցանցը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով` մտել է անասնագոմ, գողացել 6 գառ և հիշյալ տաքսի ավտոմեքենան կանգնեցնելով` փորձել է տեղափոխել գողոնը, սակայն բռնվել և բերման է ենթարկվել:

Կատարվում է նախաքննություն:

 ՀՀ Ոստիկանություն                                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս