Բաժիններ՝

Ավարտվել է զենքն անփութորեն պահպանելու, այն այլ անձի հանձնելու և կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ՀՔԾ վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ոստիկան Մկրտիչ Մ.-ի կողմից հաշվեցուցակային զենքը և ռազմամթերքն անփութորեն պահպանելու, ծառայակից Սարգիս Հ.-ին հանձնելու և արձակված կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մկրտիչ Մ.-ն ծառայելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայությունում որպես ոստիկան, 2014թ. մայիսի 30-ին, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու սահմանված կարգը, ծառայակից Սարգիս Հ.-ի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը:

Հրազենը վերցրած Սարգիս Հ.-ն զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է ձախ դաստակի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք, որն առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:

Մկրտիչ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն       

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս