![](/banners/BeFunky-design.jpg)
Կեղծ անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալով` ՌԴ-ում կատարել է խոշոր չափերի խարդախություն
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/avazak1.jpeg)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը պարզում է լուսանկարում պատկերված կնոջ ինքնությունը:
Վերջինս կեղծ անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալով` այն օգտագործել է Ռուսաստանի Դաշնությունում և կատարել խոշոր չափերի խարդախություն:
Նշված անձի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն հետևյալ հեռախոսահամարներով` 010-56-48-21, 010-55-31-61, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
ՀՀ Ոստիկանություն