Բաժիններ՝

40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին

Օգոստոսի 10-ին, ժամը 13.00-ին, 1950 թ. ծնված Սամվել Վ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ բաց դռնից մտնելով իրեն պատկանող Արզնի գյուղի 12-րդ փողոցի թիվ 28 տուն` միջանցքից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է 40.000 դոլարին համարժեք դրամ և ոսկյա զարդեր` 1.000.000 դրամ արժողությամբ:

Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.30-ին, բաժանմունք է ներկայացել 1994 թ. ծնված Վիկտոր Ի.-ն և խոստովանական ցուցմունք տվել, որ նշված գողությունը կատարել է ինքը:

Գողոնը մասամբ առգրավված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:

 ՀՀ Ոստիկանություն                         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս