ԱԳՆ-ն՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի մասին
ՀՀ ԱԳՆ-ն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
«Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով գործում է, և որ որոշակի կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում»,- ասված է գրառման մեջ: