Աշոտ Աղաբաբյան. Ռուսաստանի կայսր Վլադիմիր Վլադիմիրովիչը պատերազմ թույլ չի տա. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ

– Պարոն Աղաբաբյան, ինչպե՞ս եք գնահատում սահմանային գոտում ստեղծված վիճակը, Ադրբեջանի հանկարծակի ակտիվությունը: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք այս ամենը հնարավոր է հանգեցնի պատերազմի:

– Ես բազմիցս ասել եմ, որ մենք այս մոլորակի վրայի ամենափոքր պետություններից ենք և միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Պատերազմի պատրաստ լինելով որոշակի խաղաղություն կունենանք: Ինչ մնում է կրակոցներին, ապա ես միշտ ասել եմ ու կասեմ` թշնամին նա է, ով հարձակվում է, իսկ ով հարձակվում է, նա պարտվում է: Այսօր մեզ վրա հարձակվողները համարվում են թշնամիներ, և եթե փորձեն նման ձևով, ինչպես 90-ականներին, ապա իրենք մի քանի անգամ ավել զոհեր կունենան, ինչ այդ տարիներին: Ամեն հայ տղամարդ, ով իրեն այսօր համարում է իր երկրի զինվորը, պետք է պատրաստ լինի այդ արժանի հակահարվածը թշնամուն տալու համար: Ադրբեջանի այս ակտիվությունն էլ չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված: Երևի Ադրբեջանի իշխանությունները կաշառել են Եվրոպային, մեծ կաշառքներ են տվել և հետ չեն ստանում, իսկ հիմա ուզում են հիշեցնել, թե մենք ձեզ փող ենք տվել և հետ չենք ստացել:

– Փաստորեն, համաձայն չեք տեսակետի հետ, որ այս լարվածությունը հրահրվում է Ռուսաստանի կողմից, որպեսզի հետագայում հենց իր կողմից էլ զսպվի ու Արևմուտքի աչքին ագրեսորից միանգամից խաղարարի վերածվի:

– Ես դա տրամաբանական չեմ համարում, քանի որ այսօր Ռուսաստանի ղեկավարը չեմ կարծում, որ իր պարտնյոր ընկերների հանդեպ նման բան անի: Ճիշտ է, պատմությունում շատ է եղել նման բան, որ ինչ-որ շահերից ելնելով մեզ թողել են կրակի մեջ, բայց այսօրվա վիճակով ես չեմ կարծում, որ Ռուսաստանի կայսր Վլադիմիր Վլադիմիրովիչը թույլ կտա, որ հարևան պետությունները, բարեկամ պետությունները ինչ-որ շահերից ելնելով ինչ-որ մեկին նվեր տա: Պատերազմ թույլ չի տա: Առավել ևս հստակ պատկերացնում է, որ մենք հանձնվողը չենք: Մենք կռվող եք մինչև վերջին շունչը: Ավելի լավ է կռվենք ու մեռնենք, քան ստրկանանք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս