Բաժիններ՝

«Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ավտոճանապարհին կողաշրջվել է

Օգոստոսի 8-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Իջևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Ռենջ Ռովեր» մակնիշի (վարորդ` Ս. Պ., ծնվ. 1990թ.) 34SQ554 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից ուղևոր Վ. Ս.-ը (ծնվ. 1991թ.) հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրջեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031