Բաժիններ՝

Հայաստանի եզդի համայնքը դիմել է Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

Իրաքի եզդիներին օգնության հասնելու խնդրանքով Հայաստանի եզդի համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Նամակում մասնավորապես ասվում է. «Օրերս, «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են գործել Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի վրա: Մարզի հարավային շրջանը ներկայումս գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ: Վերջինիս հետևանքով այդ բնակավայրերը լքել են ավելի քան 200. 000 խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասը ազգությամբ եզդիներ են: Եզդի փախստականները ապաստան գտնելով Շանգալի լեռներում՝ այս պահին կանգնած են հումանիտար աղետի առաջ, քանի որ չունեն ջուր և սնունդ:

Այսօր արդեն 150-ից ավել եզդի երեխաներ և ծերեր են մահացել՝ սովից և ջրի պակասից:Անհրաժեշտ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդրի մասին բարձրաձայնի միջազգային կառույցներում: Խնդրում ենք Ձեզ հնարավոր միջոցներով օգնության հասնել դժբախտության մեջ հայտնված եզդիներին: Հայաստանի համար պետք է, որ հասկանալի լինի այն իրավիճակը, որում հայտնվել են եզդիները, քանի որ Հայաստանի բնիկ ժողովուրդը ևս մեկ դար առաջ ենթարկվել է տեղահանման և ցեղասպանության: Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները միայնակ չեն թողնի դժբախտության մեջ հայտնված եզդի ժողովրդին»,-նշված է նամակում:

Սինջար եզդիների ազգային միավորում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս