ԵՏՄ անդամների հետ առևտրաշրջանառությունը նվազել է. «Ժողովուրդ»
«Չնայած ՀՀ իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից սրընթաց սլանում են Եվրասիական տնտեսական միություն, սակայն այս ընթացքում նվազել են ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալներ ԵՏՄ անդամ երկրների հետ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «
ԵՏՄ անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ առևտրաշրջանառության ծավալներն, ընդհանուր առմամբ նվազել են 14.9 տոկոսով։ ՌԴ–ի հետ 2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առևտրաշրջանառության ծավալները կազմել են 596 մլն դոլար, ինչը 0.5 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Բելառուսի հետ առևտրաշրջանառությունն ավելի մեծ տեմպերով է նվազել՝ 32.8 տոկոսով»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։