Սարգսյան-Ալիև հանդիպումը անկախ վայրից և արդյունքներից կարևոր է՝ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ. ԳԱԼԱ

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը շատ կարեւոր է՝ անկախ արդյունքներից: Թեկուզ հանդիպմանը չհաջորդեն հումանիտար բնույթի հայտարարություններ, այնուամենայնիվ նման հանդիպման անհրաժեշտություն կա:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը: Պարոն Թովմասյանը վերահաստատեց նաեւ Ադրբեջանի ՊՆ նախկին փոխնախարար Իսա Սադիգովի տեսակետը, թե Ադրբեջանը հիմա պատրաստ չէ պատերազմի: Արթուր Թովմասյանի խոսքով՝ հնարավոր պատերազմի դեպքում մարտական գործողությունները կտեղափոխվեն Ադրբեջանի տարածք եւ կունենան նույն ավարտը, ինչ 1994 թ․-ին:

-Սարգսյան-Ալիեւ հանդիպումն անհրաժե՞շտ է: Այն ցույց կտա, որ բանակցային գործընթացը չի տապալվում: Շատ կարեւո՞ր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո նախագահների մակարդակով ընդհատված հանդիպումները շարունակվեն:

-Ամենայն հավանականությամբ հումանիտար բնույթի հայտարարություններ կհետեւեն այդ հայտարարությանը: Միգուցե պայմանավորվածություն ձեռք կբերվի դիվերսիոն հարձակումները բացառելու կամ էլ դիպուկահարները հետ քաշելու վերաբերյալ, սա կլինի լավագույն ակնկալիքը հանդիպումից:

Բայց եթե անգամ նման պայմանավորվածություններ էլ ձեռք չբերվեն կամ չլինեն նման հայտարարություններ, միեւնույն է, ողջունելի է հանդիպումը նախագահների: Այն հետագա հանդիպումների համար հիմք կարող է լինել:

Բայց միեւնույն է, մենք մնում ենք այն համոզման, որ նման ֆորմատով հանդիպումը կամ բանակցությունը թերի է: Եթե հիմնախնդրի վերջնական լուծում ենք ակնկալում, ուրեմն առանց ԼՂՀ իշխանությունների մասնակցության ցանկացած փաստաթուղթ անիրագործելի կլինի:

-Պարո՛ն Թովմասյան, նախագահների մակարդակով հանդիպումների վերսկսման անհրաժեշտության մասին խոսել էր Ֆրանսիայի նախագահը, իսկ հիմա հանդիպումը փաստորեն եթե կայանա, կլինի Սոչիում: Ձեր կարծիքով ինչո՞ւ փոխվեց հանդիպման վայրը:

-Օրինակ ես չեմ կարեւորում հանդիպումը որտեղ կլինի՝ Ֆրանսիայում, ԱՄն-ում, թե Ռուսաստանում, կարեւորը, որ հանդիպումը կայանա:

-Ինչի՞ շուրջ կլինի բանակցությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են կեղծ տեղեկություններ տարածել Հայաստանի կողմից ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին:

-Առ այսօր բանակցային սեղանի վրա դրված է ԼՂ հիմնախնդրի լուծման Մադրիդյան սկզբունքների տարբերակը: Հանդիպումը կլինի եւ ականատես կլինենք՝ ինչ քննարկեցին:

-ԼՂՀ վարչապետը մերժելի էր համարել Մադրիդյան սկզբունքները:

-ԼՂՀ վարչապետը նաեւ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն է, եւ իմ կարծիքով ոչ միայն կուսակցության, այլեւ Արցախի ժողովրդի կարծիքն է ասել, մեր երկրի նախագահ Բ. Սահակյանը եւս ասել է այդ մասին:

-Պարոն Թովմասյան, հայկական կողմը միշտ վերահաստատել է, որ իր համար առաջնայինը հարցի խաղաղ կարգավորումն է եւ կողմ է բանակցություններին: Ի՞նչ կարծիքի եք՝ օգոստոսի 8-9-ը ակնկալվող հանդիպման մասին ինչ կարծիք ունեն հակառակ կողմում:

-Ադրբեջանը ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հենց առաջին տարվանից սկսած: Կա ընդհանուր պետության գաղափար, բանակցային գործընթացը փակուղի է տարել ավելի շատ կրտսեր Ալիեւը:

Հանդիպումը կլինի՝ բոլորս ականատես կլինենք՝ ինչ են ուզում Ադրբեջանի իշխանությունները:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս