Այս ճանապարհը բերելու է 1992-1994 թվականներին և պսակվելու է 1994թ մայիսի 12-ով. Մովսես Հակոբյանը (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը «Artsakh.TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին:

«Հակառակորդը նույն հակառակորդն է: Ընդամենը սպառազինության որոշակի տեսակներ են փոխվել, որոշակի արդիական սպառազինություն ունեն, և ինչպես նախորդ պատերազմում, այս անգամ, այս փոքրիկ մի քանի դրվագներով, իրենք նաև մեզ որոշակի աջակցություն են ցուցաբերում՝ սպառազինելով մեզ հատուկ սպառազինությամբ: Սպառազինության մեջ որոշակի փոփոխություններ կան, իսկ գործողությունների մեջ որևէ փոփոխություն ես չեմ նկատում: Նույնն է՝ ինչ եղել է 1992-1994 թվականներին՝ անպատրաստ, անմտած գործողություններ»,- ասել է Մովսես Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս