Հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է ձեռնարկել

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 2-ին ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան /Ասկերանի/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար: Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

Տեսանյութեր

Լրահոս