Ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։