Բաժիններ՝

Սարգսյաններն ամենաշատն են որդիներ ունեցել

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է անցած տարի ծնվածների շրջանում առավել տարածված ազգանունների ցուցակն ըստ սեռերի: Պարզվում է, որ անցած տարի ամենաշատ տղա երեխա ծնվել է Սարգսյան ազգանունը կրող ընտանիքներում՝ 631: Որդիներ ունեցածների թոփ տասնյակում Սարգսյաններին հետևում են Հովահաննիսյանները՝ 628, Հարությունյանները՝ 622, Խաչատրյանները՝ 601, Գրիգորյանները՝ 594, Հակոբյանները՝ 555, Պետրոսյանները՝ 402, Գևորգյանները՝ 392, Վարդանյանները՝ 384, և Կարապետյանները՝ 372:

Դուստրեր առավել շատ ունեցել են Հարությունյանները՝ 565, Հովահաննիսյանները՝ 539, Սարգսյանները՝ 537, Գրիգորյանները՝ 534, Խաչատրյանները՝ 503, Հակոբյանները՝ 451, Վարդանյանները՝ 340, Կարապետյանները և Գևորգյանները՝ 324-ական, և Պետրոսյանները՝ 320:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում 2013թ-ին տղաների ծնունդները գերակշռել են աղիջկների ծնունդներին՝ 22,152 տղա և 19,638 աղջիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս