«ՎԱԶ-21013»-ը կամրջի վրայից ընկել է ջրատարը
                                    Հուլիսի 31-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան Խարբերդի ամառանոցներից Խարբերդ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և կամրջի վրայից ընկել ջրատարը:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    