36-ամյա գյումրեցուն սպանել է հորաքրոջ տղան. news.am
Նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 24-ի գիշերը Գյումրիում 36-ամյա Էդգար Անտիկյանի սպանության մասին։
Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Էդգարին, նախնական տեղեկությամբ, դանակահարել է հորաքրոջ տղան, որին այս պահին ոստիկանութունը որոնում է։
Կայքի տեղեկություններով՝ աշխատանքից հետո Էդգարը, որը շուկայում մսավաճառ էր, հորաքրոջ որդու եւ եւս երկու երիտասարդի հետ գնացել են իրենց տուն, խմել են, որից հետո վիճաբանություն է սկսվել, 3 երիտասարդները ծեծի են ենթարկել Էդգարին, իսկ հորաքրոջ որդին դանակահարել է նրան։
Մանրամասներն՝ այստեղ