Հովհաննես Թամամյանի աչքին ոչ ոք չի գալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այժմ ինչով է զբաղված։ Մեր զրուցակիցը, սակայն չցանկացավ երկար խոսել, այլ ընդամենը լակոնիկ արձագանքեց.

-Պարոն Թամամյան, ինչ գործունեությամբ եք այժմ զբաղվում։

-Իմ ընտանիքով։

-Ազատության մեջ գտնվելուց հետո Դուք մեկուսացել էիք Ծաղկաձորում, ու տեղեկություններ կային, որ Ձեր ընկերներից նեղացել եք, դրա համար էլ որոշել եք բոլորից հեռու ապրլ։ Կա՞ իրականում նման բան։

-Հենց հիմա ես Երևանում եմ, կարող եք անտենայով ստուգել։ Հիմա ես զբաղվում եմ իմ ընտանիքով, ոչ մեկ հիմա իմ աչքին չի գալիս ու ոչ էլ մտածում եմ ինչ-որ մեկի մասին։ Ցտեսություն:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031