Բաժիններ՝

300 դրամ պարտքի համար հետախուզում է հայտարարվել Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի նկատմամբ, սառեցվել են նրա անձնական հաշիվները. ԳԱԼԱ

Վերջերս Շիրակի մարզի առողջապահության վարչության պետը ԴԱՀԿ-ից համապատասխան ծանուցում է ստացել, որում նշված է եղել, որ իր անձնական հաշիվների, անշարժ գույքի վրա կալանք է դրված, և որ ինքը հետախուզվում է:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` հետագայում պարզել է, որ նախորդ տարի, երբ ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար տուգանվել է 30 հազար դրամի չափով, այդ գումարը վճարելիս 300 դրամ պարտք է մնացել, որի մասին, սակայն, մարզպետարանի պաշտոնյան տեղյակ չի եղել. «Որպես օրինավոր, պարտաճանաչ մուծող, 30 հազար դրամի վճարումը ես կատարել եմ: Խախտում եմ թույլ տվել, մուծել եմ 30 հազար դրամը, մուծելու ժամանակ բանկոմատը վրայից վերցրել է 300 դրամ, և որի մասին ես չեմ իմացել, դա անցած տարի է եղել: Դրանից հետո ԴԱՀԿ-ից գալիս է մի փաստաթուղթ, որում նշված է, որ իմ անշարժ գույքը, նաև բանկի հաշիվը սառեցրել են, ինձ էլ հետախուզում են հայտարարել: Շատ տգեղ բան է: Առանց ծանուցում հայտնելու, այն դեպքում, երբ որ ես 29 հազար 700 դրամը մուծել եմ, դա նշանակում է, որ պարտաճանաչ քաղաքացի եմ: Բայց այդ 300 դրամը բազմապատկվել, իմ վրա եկել է 140 հազար դրամ, երբ որ իմ աշխատավարձը չի անցնում 100 հազար դրամից: Թե ինչ տրամաբանություն է դրանում դրված, գոնե ինձ համար հասկանալի չէ, իրենց համար միգուցե հասկանալի է: Էս օրենքները մարդկանց հիասթափեցնում են էլի, 300 դրամի համար հետախուզում են հայտարարում»,- պատմեց մարզի առողջապահության վարչության պետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս