Բաժիններ՝

Դոնեցկի ու Լուգանսկի հայերը հեռանում են իրենց տներից. 1in.am

Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերից ամեն շաբաթ ավտոբուսներ են գալիս Հայաստան: Լուգանսկ և Դոնեցկ մարզերի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե այդ մարզերը լքող հայերը բավական շատ են:

«Իմ ճանաչած մարդկանցից կարելի է ասել՝ մոտավորապես կեսից ավելին հեռանում են: Ներկայում ժողովրդի կեսից ավելին կարելի է ասել` այստեղ չի, գնացել են Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինայի տարբեր հատվածներ: Կոնկրետ ուղղություն չկա՝ ով որտեղ տեղ ունի գնալու, դուրս է գալիս: Այս տարածքը վտանգավոր է, ու մանավանդ երիտասարդությանը, երեխաներին փորձում են հեռու պահել էս վիճակից»,- ասաց նա:

Տեր Հուսիկի խոսքով՝ մեկնողներից շատերը հնարավոր է՝ չվերադառնան. մարդիկ կան, ովքեր այստեղ մի կերպ էին ապրում, գնում են այնտեղ, որտեղ կարող են շարունակել իրենց կյանքը: Նրանք հնարավոր է՝ հետ չգան, բայց առայժմ ոչ մեկը չի ասել՝ գնում ենք, հետ չենք գալու, որովհետև մեծ մասն այստեղ ինչ-որ բան ունեն:
Նրա խոսքով՝ այնտեղ գտնվողներին Հայաստանից օգնություն պետք չի, սակայն այդ օգնությունն անհրաժեշտ է Հայաստան եկողներից շատերին: «Միակ խնդրանքս պիտի լինի, որ իմանան՝ ովքեր են գալիս Հայաստան, իրենց ինչ-որ ձևով օգտակար լինեն: Մարդիկ կան, որ ոչ ոք չունեն այդտեղ, բայց գալիս են՝ ինչ-որ տեղ ապրելու»,- ասաց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս