Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է շինծու մեղադրանքների հիման վրա. մամլո ծառայություն
Լևոն Հայրապետյանի մամլո ծառայությունը Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակաված գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Հայրապետյանը ձերբակալվել է շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն:
Այժմ Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները անում են հնարավորինս հայ բարերարին ազատ արձակելու համար: Դրանով հանդերձ, քանի որ վերջին օրերին Հայրապետյանի ձերբակալությունը արդարացիորեն բորբոքել է հազարավոր հայորդիների դժգոհությունը, հարկ ենք համարում խնդրել հետևյալը.
1. Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը չդարձնել Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության վրա ստվեր գցող երևույթ:
2. Նրա վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության և ռուս ժողովրդի հետ:
3. Չքաղաքականացնել տեղի ունեցածը և փորձել անել ամեն ինչ, որպեսզի նախաքննության ավարտին Հայրապետյանը սպասի տանը` հաշվի առնելով վերջինիս ծայրահեղ ծանր առողջական վիճակը:
4. Արմեն Նալբանդյանը նախատեսել է միջոցառում-երթ ընդդեմ Լևոն Հայրապետյանի դեմ ապօրինությունների, որի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կփոխանցվի իրավական պահանջներով մի փաստաթուղթ,
կկազմակերպվի առցանց ստորագրահավաք:
Բարեկամներ, ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների այս օրերին հնչեցրած անպատասխանատու հայտարարություններին, ապա վստահ ենք, որ Լևոն Հայրապետյանը առաջիկայում անձամբ կպատասխանի այդ խոսակցություններին»: