Բախվել են 3 մեքենաներ. Բոլոր վարորդներին տեղափոխել են հիվանդանոց
Հուլիսի 18-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սուրենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34DM732 պ/հ «ՎԱԶ-2103» մակնիշի 26ԼՏ712 պ/հ և «ՎԱԶ-21010» մակնիշի 34MQ945 պ/հ ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաների վարորդներ՝ Գ. Մ.-ը (ծնվ. 1972թ.), Վ. Գ.-ը (ծնվ. 1955թ.) և Ա. Ղ.-ը (ծնվ.1983թ.) տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության
Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով ավտոմեքենաները տեղափոխել են քարշակի վրա:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն