Հրազդան ջրանցքում ջրահեղձված տղամարդու դի է հայտնաբերվել
                                    Հուլիսի 19-ին, ժամը 07.09-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղում՝ ջրանցքում, առկա է ջրահեղձված տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ստորին Հրազդան ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    