Բաժիններ՝

Կոտայքում մեքենան անցել է կնոջ ոտքի վրայով

Հուլիսի 17-ին, ժամը 15.05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքաթաթային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1955 թ. ծնված Նինա Ղ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքում, սուպերմարկետի դիմաց, ճանապարհն անցնելիս մեքենան անցել է ոտքի վրայով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով, կատարելէ 1959 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը ժամը17.02-ին բերման է ենթարկվել բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:

 ՀՀ Ոստիկանություն                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031